Բացել լրահոսը Փակել լրահոսը
1738917333_0_263_3174_2048_1920x0_80_0_0_bfdc81bbc478b96a40199733c9e1230a.jpg
A A
Հասարակություն

Մոսկվայում տապալվել են ծառեր, վնասվել մեքենաներ

Հորդառատ անձրևի հետևանքով Մոսկվայում տապալվել է 170 ծառ։ Այս մասին հայտնում է «Րիա Նովոստին»։

Նշվում է, որ բացի դրանից, ՌԴ մայրաքաղաքի փողոցներում վնասվել է 45 մեքենա, իսկ Մոսկվայի մարզում՝ 20-ը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Մոսկվայում տեղատարափ անձրևներ են գրանցվել: Եղանակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում անկայուն կլինի մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ ցիկլոնի պատճառով: Տեղումները կշարունակվեն։