A
A
Հրդեհ Նոյեմբերյան քաղաքում
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 28-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ֆրունզիկ»-ի աղբյուրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա՝ բարձած անասնակերով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել՝ հունիսի 29-ին, ժամը 06:40-ին:
Այրվել են «ZIL 131» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած մոտ 150 հակ անասնակերով, մոտակայքում գտնվող անասանագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 350 քմ) և տանիքում՝ մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր։