Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5de36db58e48b
A A
Հասարակություն

Անհայտ անձը ավազակային հարձակում է գործել CRED վարկային կազմակերպության գրասենյակի վրա․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում` հայտնում է Shamshyan.com կայքը։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։