A
A
Աթենքում գրանցվել է մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանը
Աջակցիր «Ա1+»-ինԱթենքում ուրբաթ գրանցվել է մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 72 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի, իսկ ճանապարհների մակերևույթի ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հունաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 40 աստիճան շոգ է տիրում՝ ըստ Ցելսիուսի: Ուրբաթ հունական մայրաքաղաքի գլխավերևում ջերմային պատկերը ֆիքսող անօդաչուների թռիչքներ են տեղի ունեցել՝ Աթենքի շրջանների քարտեզագրման համար, որոնք նպաստում են «քաղաքային ջերմային կղզու» ձևավորմանը: