Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 26-ը հունիսի. «Կրակի հետ ես խաղում, գնա խելոք քո կոճոկաները սարքի» (տեսանյութ)

1993-ի հունիսի 26-ին կառավարության նիստերի դահլիճում հրավիրվում է ՀՀՇ 5-րդ համագումարը, որտեղ քննարկվում է ՀՀՇ գաղափարախոսների մշակած հետխորհրդային Սահմանադրության նախագիծը։ Կուսակցության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանն ասում է, որ նախագծում շեշտը դրված է ուժեղ խորհրդարանի պայմաններում նախագահական համակարգի կառավարման վրա։ Համագումարին մասնակցող նախագահ Տեր-Պետրոսյանը մեղադրում է ընդդիմությանը ՀՀՇ-ին եւ նրա Սահմանադրության նախագծի դեմ ոչ կառուցողական քննադատության համար։

Մեր գործարարները սխալ են,-1998-ի հունիսի 26-ի կառավարության նիստում հայտարարում է վարչապետ Արմեն Դարբինյանը ։ Նրա կառավարությունն այլեւս մտադիր չէ հանդուրժել ստվերը, որի մեջ գործում են գործարարները։ Վարչապետն սկսելու է բացատրական աշխատանքից։ Եթե չօգնի, պիտի որ անցնի կոշտ միջոցների։

Սահմանադրական դատարանը 1999-ի այս օրը ավարտում է խորհրդարանական ընտրություններին վերաբերող բողոքների լսումը։ Համասմասնական ընտրակագի թերությունների վերաբերյալ Էդվարդ Եգորյանի դիմումի մասին դատարանի վճիռը մուրճի հարվածի նման է՝ դրանք օրենսդրորեն հիմնավորված չեն եւ բավարար չեն համամսնական ընտրություններն անվավեր ճանաչելու համար։ Դատարանն անփոփոխ թողեց նաեւ մեծամասնական ընտրակարգով երկու ընտրատարածքների ընտրությունների արդյունքները։

2001-ի այս օրը խորհրդարանը երկրորդ անգամ մերժեց կառավարության ներկայացրած քաղաքացիական ծառայության մասին օրենսգրքի նախագիծը։ Արշակ Սադոյանն իր տարերքի մեջ էր՝ նա պատգամավորներին կոչ է անում չքվեարկել։ Ընդդիմադիրների չքվեարկելը բավարար էր, քանի որ իշխանության պատգամավորների մի մասը դահլիճում չէր։

Նույն օրը Ազգային Ժողովում քննարկում էին «Սեւան-Որոտան կասկադի», Երեւանի Պշեկը, Ագարակի, Կապանի եւ Քաջարանի պղնձամետալուրգիական գործարանները մասնավորեցնելու կարգը ։ Պատգամավորները համաձայնության են գալիս սրանք առանձին օրենքով մասնավորեցնելու շուրջ։ Արշակ Սադոյանն ընդհանրապես առաջարկում է դրանք հանել 2001-2003 թվականների մասնավորեցման ցուցակից։  2001-ի նույն օրը հիմնական թեմաներից է հոկտեմբերի 27-ի գործով միանգամից 6 ամբաստանյալի նկատմամբ մեկ շաբաթ առաջ համաներումի կիրառումով քրեական հետապնդում դադարեցնելու վերաբերյալ դատավոր Ուզունյանի կայացրած որոշումը։ Տեսակետ կա, որ համաներումն իրականացվել է հատուկ այս 6-ին ազատ արձակելու համար։

Ազատամարտիկները եւ կին վետերանները պատրաստ են մեկ մարդու նման կռվել, պայմանով, որ չեն խառնվելու քաղաքականությանը։ Պատերազմի վտանգը նրանց քթի տակ է, Հեյդար Ալիեւը սպառնացել է, իսկ Միհրան Մովսիսյանին բոլորովին ուրիշ բան դուր չի գալիս։  

Անհայտ անձինք հրդեհել են հոկտեմբերի 27-ի իրական մեղավորների փնտրտուքով զբաղվող լրագրող Վահագն Ղուկասյանի կաշվե իրերի արհեստանոցը։ Ղուկասյանն իր ավտոբուսը համարում էր նաեւ քաղաքական փոքրիկ դպրոց, որտեղ ուսանող եւ ուսանողուհիներ էին մտնում։ Ինքն ասում է, որ զգուշացված էր այսպիսի մի բանի մասին։   «Հյուսիսային համալսարանում» կռիվ է ընկել։ Ավարտական կուրսի 30 ուսանողներից 14-ին Պետական համալսարանի հանձնաժողովը Ելենա Երզնկյանի գլխավորությամբ նշանակել է անբավարար։ Նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման վարչության աշխատողները համոզված են, որ դեռ մի բան էլ խնայել են անբավարար ստացածներին։ Գործին խառնվում են քարերը      

  2005-ի հունիսի 26-ին ձերբակալվում է Երեւանում եւ Լոս Անջելեսում տպագրվող «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա ՀՀ քաղաքացի Արման Բաբաջանյանը: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր շաբաթ օրը՝ «2002 թվականի նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ»։   ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայ հասարակությանը հանգստացնում է Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած հարվածային նշանակության մոտ 1 միլիարդ դոլարի զինամթերքի վաճառքի կապակցությամբ։ «Դա ընդամենը բիզնես է»,-ասում է Բորդյուժան