Բացել լրահոսը Փակել լրահոսը
71225_b
A A
Հասարակություն

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում

Հունիսի 26-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մոտ 4 հա տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: