Բացել լրահոսը Փակել լրահոսը
RTX6ZTNN-pic4_zoom-1500x1500-85765
A A
Հասարակություն

ԱՄՆ-ն կարող է չեղարկել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելը՝ իրանական միջուկային գործարքի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Բայդենի շրջապատի իր աղբյուրներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարցն արդեն քննարկվել է Վիեննայում անցկացվող բանակցություններում, որոնք վերաբերում են Իրանի հետ կնքված գործարքին ԱՄՆ-ի վերադառնալուն: Դա պայմանավորվածությունների ընդհանուր փաթեթի մաս է կազմում, որն Իրանին առաջարկում է Միացյալ Նահանգները: