Բացել լրահոսը Փակել լրահոսը
097b9dbef16c63ef3747611650b40f9a
A A
Հասարակություն

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 50-ից ավելի ավիաչվերթ

Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին գրում է REGNUM-ը: Մասնավորապես, ժամը 16:30-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է:

«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 և չեղարկվել 7 թռիչք: «Շերեմետևոյում» 5-ը թռիչք է չեղարկվել, 8-ը՝ հետաձգվել: Հետաձգման մասին դեռ պաշտոնական պարզաբանում չի տրվել։