Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_9738
A A
Հասարակություն

«Մենք ենք, մեր մարզը». Գեղարքունիքի մարզի երեխաները հանդես կգան ցուցահանդեսով և համերգով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում կիրականացնի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը:

Ծրագրում ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` 40 մասնակից:

Հունիսի 28-ին` ժամը 14:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում կբացվի նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդես, որին կհաջորդի համերգ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի շնորհալի երաժիշտ-կատարողների, պարային ու երաժշտական համույթների, անհատ-կատարողների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակում մարզաբնակ երեխաների համար կկազմակերպվեն այցելություններ Երևանի մշակութային օջախներ, երեխաները կայցելեն Երևան քաղաքի պատմության թանգարան, կշրջեն Երևանում՝ «Երևան սիթի տուր» զբոսաշրջային ավտոբուսով:

Հիշեցնենք, որ 2008 թվականից իրականացվող ամենամյա այս ծրագիրը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության զարգացմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը:

 

 

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ