Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (16)
A A
Հասարակություն

5-րդ զորամիավորումում անցկացվել է զորավարժություն

5-րդ զորամիավորումում տանկային և հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 25-ին անցկացվել է զորավարժություն, որի ընթացքում տանկային ստորաբաժանումների անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը՝ ոչնչացնելով մարտական տեխնիկան և հրամանատարական կետերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Այնուհետև հակահարձակման են անցել հրաձգային ստորաբաժանումները՝ գրավելով նպաստավոր դիրքեր և բարելավելով յուրային զորքերի տեղակայումը։