Բացել լրահոսը Փակել լրահոսը
3 (6)
A A
Հասարակություն

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 25-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Այդ կապակցությամբ ստորաբաժանումների հրամանատարներն ու​ մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ: