Բացել լրահոսը Փակել լրահոսը
205271817_4006451426070624_6233044911729468957_n (1)
A A
Հասարակություն

Մարությանը Հովհաննես Սարուխանյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը: Այս մասին հայտնում է Քաղաքապետարանը։
 
Կարևորելով վաստակավոր գործչի ներդրած նշանակալի ավանդը առողջապահական համակարգում, բժշկագիտության ոլորտում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրան:
«Շնորհակալ ենք Ձեզ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու համար և, որ կարևոր է, Դուք այսօր էլ նույն նվիրվածությամբ շարունակում եք Ձեր շնորհակալ առաքելությունը: Մեր ավագանու անդամների ու քաղաքացիների անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ»,- նշել է քաղաքապետը:
 
30-ից ավել բժշկական գիտությունների դոկտորների ու թեկնածուների ապագան կերտած, ինչպես նաև բազմաթիվ կյանքեր փրկած պրոֆեսորի համար Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն առավել քան պարտավորցենող է:
 
«Հարգարժան քաղաքի պատվավոր անդամ, դրանից բարձր կոչում մարդու համար չկա: Այս պարգևն ինձ ավելի երիտասարդացրեց, ավելի պնդացրեց»,- նշել է Հովհաննես Սարուխանյանը:
 
Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 25-ի նիստին: