Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մհեր Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանն իրեն խորհրդական է նշանակել ու մեկ տարով գործուղել ԱՄՆ

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նոր որոշումներ է ստորագրել: Ստորագրված որոշումներից մեկով Սեդրակ Բարսեղյանին հունիսի 25-ից նշանակել է իր խորհրդական, մյուս որոշմամբ՝ նրան  մեկ տարի ժամկետով գործուղել է ԱՄՆ:

«Սիրաքյուսի համալսարանի հանրային կառավարման և քաղաքացիության Մաքսուելլի դպրոցի հանրային կառավարման մագիստրոսական ծրագրին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Սեդրակ Բարսեղյանին 2021 թվականի հունիսի 28-ից մինչև 2022 թվականի հունիսի 27-ը ներառյալ առանց աշխատավարձի պահպանման գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)», - նշված է որոշման մեջ: