Բացել լրահոսը Փակել լրահոսը
untitled_28.thumb
A A
Հասարակություն

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր՝ Տիգրան Ամբարդարյանը հայտնում է, որ այս պահին դադարեցնում է կառավարության մոտ սկսած նստացույցը:

«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որն անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Տիգրան Ամբարդարյանը  այյսօր առավոտյան հայտնել էր անժամկետ նստացույց սկելու մասին, պահանջն էր ներկայիս իշխանություններից՝ Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։

Կառավարության մոտ բողոքի ակցիային միացել էին նաև գերեվարված այլ զինծառայողների հարազատներ: