A
A
Ժոնաթան Լաքոտը Արժանիքի ազգային շքանշան հանձնեց Սյուզան Ղարամյանին
Աջակցիր «Ա1+»-ին2021թ. հունիսի 22-ին, Մատենադարանում Հայաստանի ֆրանսերենի ուսուցիչների համաժողովի ավարտին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը Արժանիքի ազգային շքանշան հանձնեց Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տնօրեն և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ տիկին Սյուզան Ղարամյանին: Այս մասին տեղեկացնում է Երաևնում Ֆրանսիայի դեսպանությունը։
« Տիկին Ղարամյան, ֆրանսերենի խթանմանն ուղղված ձեր գործողության միջոցով Դուք զգալի ներդրում եք ունեցել Ֆրանսիայի, Հայաստանում նրա մշակույթի և լեզվի տարածման գործում »,- ասաց դեսպանը նշելով, որ տիկին Ղարամյանը վճռական ազդակ էր հաղորդել ֆրանսերենի վերածննդին՝ 2001 թվականի հունվարին հիմնելով Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիան, որի քսանամյակը նշում ենք այս տարի: