Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ավանեսյանը՝ Չարչյանի համար երաշխավորագիր ներկայացնելու մասին (տեսանյութ)

«Կապրենք, կտեսնենք»․այսպես պատասխանեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի համար երաշխավորագիր ներկայացնելու մասին հարցին։

Ճեպազրույցում նա ասաց, որ կալանավորման մասին հարցի շուրջ  անձնական դիտարկում ներկայացնել չի կարող, դա դատարանի որոշումն է։

Նոր Կառավարությունում աշխատելու հարցին Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ եթե առաջարկվի շարունակել պաշտոնավարումը, սիրով կընդունի առաջարկը․ «Իմ նախասիրությունը, իհարկե, գործադիրում է, որովհետև ունենք բազմաթիվ արդեն իսկ սկսված ծրագրեր, հավակնոտ նախընտրական ծրագիր, որը կվերածվի նաև Կառավարության ծրագրի և ես իմ ամբողջ ուժը, պոտենցիալը, էներգիան լավագույնս կծառայի այդ ծրագիրն իրականացնելու համար»։

Պատվաստումների մասին հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ ներմուծվել էր պատվաստանյութերի 100 հազար խմբաքանակ 50 հազար մարդու համար և բացի «Johnson» ընկերության պատվաստանյութից մնացածն իրականացվում է երկու դեղաչափով․ «Այսօր արդեն պատվաստումների 70 հազար ցուցանիշը կանցնենք։ Ընտրություններից հետո այս երկու օրը տեմպի բավականին մեծացում ենք նկատում։ Նախընտրական լարված իրավիճակով պայմանավորված՝ մարդկանց առաջնահերությունները փոփոխվել էին։ Հույս ունեմ, որ առաջիկայում կարձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ»։

Քովիդ 19-ով պայմանավորված իրավիճակը բավականին լավ է այս պահին, նշեց Ավանեսյանը, սակայն համավարակին վերջակետ դնելու հարցում կօգնի միայն պատվաստանյութը։ «Պատվաստանյութերի անգամ դեռ Հայաստան չժամանած սարսափելի մեծ հակաքարոզչություն կար և մենք միասնական ուժերով՝ բուժաշխատողների հետ, ուղղակի ճեղքել ենք այդ հակաքարոզչությունը»։