Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (14)
A A
Հասարակություն

Նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը

3-րդ զորամիավորումում հունիսի 23-ին հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը։ Ենթակա զորամասերի հրամանատարները  ներկայացրել են զորամիավորման անցած ուղին և ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այն մշտապես փառքով և մեծ պատասխանատվությամբ է իրականացրել հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Հրամանատարները նշել են նաև, որ 25-ամյակը ևս մեկ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով, քանի որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ հուլիսյան մարտերում և վերջին  պատերազմի ընթացքում զորամիավորման զինվորներն ու սպաները պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն, որի ընթացքում ենթակա զորամասերի զինծառայողները մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար արժանացել են պատվոգրերի։ Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով: