Բացել լրահոսը Փակել լրահոսը
E4lR-2NWYAEBtbu
A A
Հասարակություն

Ադրբեջանցի զինվորները սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության թվիթերյան էջում։

«Գեղարքունիքում ադրբեջանցիները մահվան սպառնալիքներ են հնչեցրել տեղում իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին, որոնք դիրքերի մասին են նյութ պատրաստելիս եղել»,–նշված է կազմակերպության գրառման մեջ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ նման  արարքը: