Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

9/32 ընտրատեղամասում վերահաշվարկով ՔՊ-ից 2 ձայն հանվեց (տեսանյութ)

9-րդ ընտրատարածքում վերահաշվարկը շարունակվում է։ 9/32 ընտրատեղամասում գրանցված 1964 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 1107-ը։ Այս ընտրատեղամասում ի սկզբանե հաշվված կար 2 անվավեր քվեաթերթիկ։

«Արդար Հայաստան» կուսակցությունը, ինչպես և արձանագրված էր եղել, ստացել էր 4 ձայն։ 2-րդ համարը՝ «Հայ ազգային կոնգրեսը»՝ 31 ձայն։

«Քաղաքացիական պայմանագրի» արձանագրված քվեների թիվը 281 էր, սակայն հաշվարկի արդյունքում այն դարձավ 279, քանի որ ՔՊ-ի քվեաթերթիկների մեջ կար մեկ առանց հոլոգրաֆիկ դրոշմանիշի քվեաթերթիկ։ Նման մեկ քվեաթերթիկ կար նաև 9/33 ընտրատեղամասի՝ «Քաղաքացիական պայմանագրի» քվեների մեջ, սակայն այդ դեպքում այն չէր հաշվվել արձանագրության մեջ, իսկ տվյալ պարագայում առանց դրոշմանիշի թերթիկը հաշվված էր։ ՔՊ-ից մեկ քվեաթերթիկի վրա էլ գրիչով նշում կար, ինչը հանձնաժողովի քվեարկության արդյունքում նույնպես համարվեց անվավեր։ ՔՊ-ն ձայների թվով այս ընտրատեղամասում երկրորդն էր, առաջինը «Հայաստան» դաշինքն էր՝ 473 ձայնով։

«Զարթոնք» կուսակցությունը ստացել էր 6 ձայն, «Ազատություն» կուսակցությունը»՝ 5 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 31 ձայն, «Միասնական Հայրենիք» և «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունները 0 ձայն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս ընտրատեղամասից ստացել էր 14 ձայն, «Մեր տունը Հայաստանն է»՝ 16 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46 ձայն, «Հայոց Հայրենիքը»՝ 16 ձայն, «Ազատ հայրենիք» դաշինքը՝ 11 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 15 ձայն, «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը՝ 10 ձայն, 5165 կուսակցությունը՝ 30 ձայն, «Քաղաքացու որոշումը»՝ 3 ձայն, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը՝ 28 ձայն, «Ազատական» կուսակցությունը՝ 19 ձայն, «Հայաստանի եվրոպականը»՝ 4 ձայն, «Ազգային-ժողովրդավարական բևեռը»՝ 57 ձայն, «Ինքնիշխան Հայաստանը»՝ 7 ձայն։ 9-րդ ընտրատարածքի ընտրատեղամասերից այսօր ևս երկուսի վերահաշվարկ կիրականացվի՝ 9/43-ը և 9/44-ը։