Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (2)
A A
Սպորտ

«Արարատին» հրաժեշտ են տվել ևս երկու ֆուտբոլիստ

Երևանի «Արարատում» իրենց ելույթներն ավարտել ևս երկու ֆուտբոլիստներ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը:

Թիմին հրաժեշտ են տվել Արթուր Դանիելյանն ու Ուրոշ Նենադովիչը: Երկու ֆուտբոլիստներն էլ «Արարատին» միացել էին նախորդ մրցաշրջանի սկզբում: Արթուր Դանիելյանը Բարձրագույն խմբում անցկացրել է 5 հանդիպում, իսկ Ուրոշ Նենադովիչը մասնակցել է 18 խաղի և խփել 7 գոլ:

Մինչ այդ «Արարատից» հեռացել էին 10 խաղացողներ` Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն, Սերոժ Թիթիզյանը,  Մաքսիմ Զադերական, Արտակ Եդիգարյանը, Ռոբերտ Մարությանն ու Վահե Մուրադյանը: