Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro (2)
A A
Սպորտ

Եվրո-2020, 13-րդ օր․ պայքար վերջին 4 ուղեգրերի համար

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր կավարտվի խմբային փուլը։ Նախ տեղի կունենան E խմբի ավարտական հանդիպումները։ Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում կընդունի Սլովակիային։

Փլեյ-օֆֆ մտնելու համար տանտերերին անպայման պետք է հաղթանակ, իսկ ահա հյուրերին ձեռք է տալիս նաև ոչ-ոքի արդյունքը։ Իսպանիան ու Սլովակիան նախկինում հանդիպել են 6 անգամ։ Դրանցից 4-ում հաղթել են իսպանացիները, 1-ում՝ սլովակները։ Խմբի առաջատար Շվեդիան Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Լեհաստանի հետ։ Շվեդներն արդեն ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում, իսկ ահա լեհերը պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի նվաճեն վերջին 4 ուղեգրերից մեկը։

Լեհաստանի հավաքականը շատ անհաջող է խաղում Շվեդիայի ընտրանու հետ։ Նախորդ յոթ խաղերում լեհերն անխտիր պարտվել են շվեդներին՝ խփելով ընդամենը 2 գոլ։ Խմբային փուլը կավարտվի F խմբի հանդիպումներով։ Ֆրանսիայի ընտրանին, որն արեն մտել է փլեյ- օֆֆ, Բուդապեշտում կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ։ Եվրոպայի գործող չեմպիոնին միանշանակ ձեռնտու է ոչ-ոքի արդյունքը, սակայն անգամ նվազագույն հաշվով պարտվելու դեպքում պորտուգալացիները կմտնեն փլեյ-օֆֆ։

Ֆրանսիայի ընտրանին Պորտուգալիայի հետ անցկացրած վերջին 9 խաղերում միայն մեկ անգամ է պարտություն կրել, այն էլ 11մ հարվածաշարում։ 2020 թվականին Ազգերի լիգայում կայացած հանդիպումներից մեկում ֆրանսիացիները հաղթել են 1։0 հաշվով, իսկ մյուսում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել։ Զուգահեռ ընթացող խաղում Գերմանիայի հավաքականը սեփական դաշտում կընդունի Հունգարիային։ Տանտերերին հարկավոր է վաստակել մեկ միավոր՝ փլեյ-օֆֆի ուղեգիր մտնելու համար, իսկ ահա հյուրերին պետք է միմիայն հաղթանակ։ Թիմերը 1954թ աշխարհի առաջնությունից հետո այլևս չեն հանդիպել պաշտոնական մրցաշարերում, իսկ 2001 թվականից անցկացրած չորս ընկերական հանդիպումներից երեքում հաղթել են գերմանացիները, մեկում՝ հունգարացիները։ Այսօր խաղերը կկայանան ժամը 20-ին և 23-ին։