Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Հասարակություն

Երևանում երեխաներ են էլեկտրահարվել․ նրանցից մեկը մահացել է․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանությքն ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։

Վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն է տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։ Բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ նրանք գտնվում էին անգիտակից վիճակում։ Կայքի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանն ու Ն. Քեշիշյանը հարևաններ են։

Մանրամասները սկզբնաղբյուրում։