Բացել լրահոսը Փակել լրահոսը
202760540_2657721324529092_3516636881236812974_n
A A
Հասարակություն

Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել

Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: