Բացել լրահոսը Փակել լրահոսը
busab1
A A
Հասարակություն

Երեւանը կկանաչի՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

Երեւանում կստեղծվի կանաչ գոտի՝ Արցախյան ազատամարտում անմահացածների հիշատակին։

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ անտառապուրակը, ամենայն հավանականությամբ, կլինի  բուսաբանական այգու մի հատվածում։  Որոշումը կայացվել է նաեւ  զոհված զինծառայողների հարազատների հետ խորհրդակցելով։ 

Սկզբում, ըստ քաղաքապետի, նախատեսվում էր պուրակը հիմնել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, բայց հետո որոշել են այս կերպ հարգել ազատամարտի ամբողջ ընթացքում զոհվածների հիշատակը։ 

Առաջիկակում հանրությանը կներկայացվի անտառապուրակի  վերջնական էսքիզը։ Այսօր չհրապարակվեց, քանի որ վերջնական չէ։ Հայկ Մարությանի խոսքով՝  մի քանի «հետաքրքիր եւ գեղեցիկ իդեաներ կան»,  եւ  հաստատ այն հանրության հավանությանը կարժանանա։

Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ ծրագիրը ֆինանսավորելու է կառավարությունը եւ իրականացվելու  է մի քանի փուլով։

Լուսանկարներում այն տեղանքն է, որտեղ նախատեսվում է հիմնել Հիշատակի անտառապուրակը։

busab3.jpg (324 KB)

busab3.jpg (324 KB)