Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Այվազյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը․ Sputnik Արմենիա

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն անհեթեթ է համարում իշխանության` իրեն ուղղված մեղադրանքը։

«Անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Այվազյանը` արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Այվազյանն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտել է գերիների հարցի լուծումը«Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– ասաց Այվազյանը` չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։

Հիշեցնենք` այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ գերիների հարցը լուծվեց միայն մայիսի 27-ից հետո, երբ Այվազյանը հրաժարական տվեց։