Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (3)
A A
Սպորտ

Հայաստանը 6 մասնակից կունենա շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը Սոչիում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների ցանկը։

Հայաստանն այդ մրցումներում կունենա 6 ներկայացուցիչ։ Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը։ Կանանց մրցաշարում խաղալու իրավունք է ստացել միայն Էլինա Դանիելյանը։

Տղամարդկանց մրցաշարի առաջին փուլում պայքարի մեջ կմտնեն 156 շախմատիստ։ Այս փուլի հաղթողներին կմիանան 50 լավագույն վարկանիշ ունեցող շախմատիստները։

Կանանց մրցաշարի առաջին փուլում հանդես կգան 78 շախմատիստուհի։ Այնուհետև պայքարի մեջ կմտնեն կանանց շախմատի 25 առաջատարները։   

Հավելենք, որ տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500 դոլար է, իսկ կանանց մրցաշարինը` 676.250 դոլար: