Բացել լրահոսը Փակել լրահոսը
beau 7
A A
Հասարակություն

Հանքավանում բանտարկված արջը ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական տառապանքների

IAR-ը գրել է նաև, որ անխղճություն և դաժանություն է կենդանուն վանդակում բանտարկելն ինչ-որ իրի նման, որպեսզի մարդիկ գան և տեսնեն նրան։

beau 4.jpg (111 KB)

Տանջանք է կենդանուն պահել փոքր վանդակում, որը շրջապատված է անտառով, քանի որ Բոն տեսնում, լսում, շնչում է այդ ազատությունը և զգում է, թե ինչպես է կյանքն անցնում իր կողքով։ Խեղճ Բոյի համար ֆիզիկական և հոգեբանական տառապանքը, հավանաբար, անտանելի է։ Այսպիսի հանգստյան գոտիներում Բոյին չեն վերաբերվում որպես զգայական էակի, որն ուզում է ապրել ազատ և երջանիկ կյանքով, այլ ընկալում են որպես գործիք, որի միջոցով կարելի է գումար աշխատել։ Զբոսաշրջային ու սոցիալական կայքերից վերցված այս օրինակներն ապացուցում են, որ նրանց հաջողվում է օգուտ քաղել Բո անունով արջի անօգնական վիճակից։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)։