Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զախարովա
A A
Քաղաքականություն

Հուսով ենք՝ ընտրական գործընթացի արդյունքները կնպաստեն Հայաստանի զարգացմանը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հույս հայտնելով, որ դրանց արդյունքները կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքներն օրենսդրական ձևակերպումից հետո կնպաստեն Հայաստանի զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանն ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում, նախևառաջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայատարարությունների լիակատար իրագործման առումով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ: