Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dania
A A
Սպորտ

Դանիան ջախջախեց Ռուսաստանին և մտավ 1/8 եզրափակիչ. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կայացան B խմբի ավարտական խաղերը:

Առաջին տեղում ընթացող Բելգիայի ընտրանին Սանկտ Պետերբուրգում 2:0 հաշվով վստահ հաղթեց Ֆինլանդիային, վաստակեց 9 միավոր և հպարտ մենակության մեջ ավարտեց խմբային փուլը: Իսկ ահա վերջին տեղում գտնվող Դանիայի ընտրանին սեփական դաշտում 4:1 հաշվով ջախջախեց Ռուսաստանին և միանգամից բարձրացավ 2-րդ հորիզոնական, քանի որ երեքական միավոր ունեցող ֆիններն ու ռուսները նրան զիջում են գնդակներով:

Ֆինլանդիայի հավաքականը դեռևս պահպանում է փլեյ-օֆֆ մտնելու հնարավորություն, բայց դրա համար հարկավոր է, որ վերջին տուրում Իսպանիան ջախջախի կամ պարտվի Սլովակիային, Խորվաթիան ու Շոտլանդիան ոչ-ոքի խաղան, իսկ Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթի Պորտուգալիային: