Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+avstria
A A
Սպորտ

Ավստրիայի հավաքականը հաղթեց Ուկրաինային և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 3-րդ տուրի խաղում Ավստրիայի հավաքականը հաղթեց Ուկրաինայի ընտրանուն և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց: Ավստրիացիներից միակ գոլը 21-րդ րոպեին խփեց Քրիստով Բաումգարտերը:

Ավստրիայի հավաքականը վաստակեց 6 միավոր, շրջանցեց հենց Ուկրաինային և C խմբում գրավեց 2-րդ տեղը: Այստեղ հաղթող դարձավ Նիդեռլանդների ընտրանին, որն այսօր 3:0 հաշվով ջախջախեց Հյուսիսային Մակեդոնիային և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: