Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատում հաղթեց Թեյմուր Ռաջաբովին. Paris Rapid & Blitz

Փարիզում ընթացող շախմատի Paris Rapid & Blitz խոշոր մրցաշարում այսօր կայացավ կայծակնային շախմատի առաջին շրջանը:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը վստահ մեկնարկեց և առաջին տուրում հաղթեց Պյոտր Սվիդլերին: Չորրորդ տուրում նա անսպասելի զիջեց Ալիռեզա Ֆիրուջային, բայց հաջորդ պարտիայում առավելության հասավ առաջատար Վեսլի Սոյի նկատմամբ: 

Հետո մեր շախմատիստը պարտություն կրեց Յան Նեպոմնյաշչուց, բայց 8-րդ տուրում սևերով հաղթեց Թեյմուր Ռաջաբովին, վաստակեց 12,5 միավոր և հավասարվեց 6-րդ տեղում գտնվող Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Ավաղ, առաջին շրջանի վերջին պարտիայում Լևոն Արոնյանը պարտվեց հենց ֆրանսիացի գրոսմայստերին և մնաց նույն` 6-րդ հորիզոնականում:

Վաղը կկայանան երկրորդ շրջանի պարտիաները, որից հետո ութ լավագույնները փլեյ-օֆֆում կորոշեն հաղթողին: