Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Արթուր Բազեյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապահովել է բրոնզե մեդալը

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 56 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 1/4 եզրափակիչում հսկայական առավելությամբ հաղթանակ է տոնել Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Նա առնվազն ապահովել է բրոնզե մեդալ առաջնությունում։ 

Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանից հանդես կգան ևս 3 բռնցքամարտիկ։