Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Հայ աթլետներ Լևոն Աղասյանը և Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ են նվաճել Կիպրոսում (տեսանյութ)

Հայաստանի աթլետները հաջող են հանդես եկել Կիպրոսի Նիկոսիա քաղաքում հունիսի 19-20-ին կայացած Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբում: Եռացատկորդ Լևոն Աղասյանը 16,77 մ արդյունքով գրավել է 1-ին տեղը և արժանացել ոսկե մեդալի: Մեր վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել 3000մ արգելավազքում: Նա միաժամանակ մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցրել 1500մ վազքում: Արագավազորդ Ալեքսնադր Դոնիգյանը 100 մ վազքում ցույց է տվել 2-րդ արդյունքը` 10,65 վրկ:

Կանանց մրցաշարում Էլլադա Ալավերդյանը 800մ մրցավազքում զբաղեցրել է 3-րդ տեղը: Յանա Սարգսյանը եռացատկում նույնպես ցույց է տվել 3-րդ արդյունքը` 12,68մ: Թիմային հաշվարկով Հայաստանի աթլետիկայի հավաքականը վաստակել է 300 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը: Մերոնք ընդամենը 3 միավորով են ետ մնացել Վրաստանի ընտրանուց: Մեր մյուս հարևան երկիրը` Ադրբեջանը, 83 միավորով գրավել է նախավերջին` 15-րդ տեղը: Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Սերբիայի հավաքականը` 570 միավոր: