Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՔԿ-ն ներկայացնում է քվեարկության օրվա դիմումների ընթացքը (տեսանյութ)

Քվեարկության օրվա ընթացքում ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկություն հաղորդեց Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը: 

Նա ներկայացրեց ամփոփ տվյալներ ժ. 21:00-ի դրությամբ:

«Այսպիսով, քվեարկության օրվա ընթացքում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՔԿ-ում ստացվել է 66 նյութ և 2 քրեական գործ: Նշված՝ ընդհանուր 68 դեպքով նյութեր նախապատրաստելու առիթ են հանդիսացել՝ 

4-ով՝ լրատվական կայքերի հրապարակումները,

1-ով՝ դիտորդական առաքելություն իրականացնող իրավաբանական անձի հաղորդումը,

3-ով՝ հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հայտնաբերված հանցագործությունների դեպքերը,

60-ով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահների ներկայացրած հաղորդումները»,- տեղեկացրեց Սահակյանը: