Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Իտալիան հաղթեց Ուելսին, իսկ Շվեյցարիան` Թուրքիային. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբում կայացան 3-րդ տուրի հանդիպումները:

Իտալիայի հավաքականը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն, վաստակեց 9 միավոր և վստահ զբաղեցրեց 1-ին տեղը: Այդ խաղի միակ գոլը 39-րդ րոպեին խփեց Մատեո Պեսինան: Ուելսի հավաքականը չնայած առաջին պարտությունը կրեց, սակայն վաստակած 4 միավորով գրավեց 2-րդ տեղը և նույնպես մտավ փլեյ-օֆֆ:   

Զուգահեռ ընթացող խաղում Շվեյցարիայի ընտրանին Բաքվում 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ազգային թիմին: Շվեյցարացիները նույնպես վաստակեցին 4 միավոր, սակայն խփած և բաց թողած գնդակներով 2-րդ տեղը զիջեցին Ուելսին: Թուրքիայի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և զբաղեցրեց վերջին` 4-րդ տեղը: