Բացել լրահոսը Փակել լրահոսը
454545454
A A
Պաշտոնական

ՃՈ-ն ճանապարհային երթևեկության փոփոխություն է կատարում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․
 
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու համար 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
 
Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ երթևեկելի գոտի ըստ կից ներկայացված սխեմայի: