Բացել լրահոսը Փակել լրահոսը
1055861
A A
Հասարակություն

ՌԴ-ում օդանավի կոշտ վայրէջքի պատճառով 7 մարդ զոհվել է (տեսանյութ)

ՌԴ Կեմերովոյի մարզում L-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, ինչի պատճառով 7 մարդ զոհվել է։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ԱԻ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերից երկուսը օդաչուներն են, 15 մարդ էլ տուժել է։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ժուրավլյովո կոչվող շրջանում։

Դեպքի վայրում օպերատիվ շտաբ է ստեղծվել, այնտեղ են նաև Կեմերովոյի մարզի նահանգապետի առաջին տեղակալ, շրջանի կառավարության նախագահ Վյաչեսլավ Տելեգինը, Կեմերովոյի մարզի նահանգապետի անվտանգության եւ իրավակարգի հարցերով տեղակալ Վալերի Դոգադովը, տարածաշրջանի առողջապահության նախարար Միխայիլ Մալինը:

Բժիշկները հետազոտում են 11 տուժածի, նրանց վիճակը միջին և թեթև ծանրության է։ Եվս 4 հոգու վիճակը ծանր է, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց ուղղաթիռով։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանի բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերությանը՝ ДОСААФ-ին: