Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այս ընտրություններին մենք ընտրում ենք ստուգված տեղեկությունը (տեսանյութ)

Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի է ունեցել 14 համապետական ընտրություն՝ 6 նախագահական, 8 խորհրդարանական:

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են: Ժամանակներն անցնում են, սակայն ընտրական գործընթացը շարունակում է ապատեղեկատվության ստեղծման ու տարածման առիթ լինել: Ի՞նչ միջոցներ ու տեխնոլոգիաներ են կիրառվել նախկինում և հիմա։ Որքանո՞վ են խոցելի եղել լրատվամիջոցները, ի՞նչ է փոխվել հիմա։

Ինչպե՞ս՝ որպես քաղաքացի ու ընտրող չտրվել մանիպուլյացիային ու ստուգել ստացած տեղեկությունը։ Այս ու մի շարք այլ հարցերի պատասխաններ կգտնեք՝ դիտելով Ինֆոդեմիայի 4-րդ թողարկումը։

Ինֆոդեմիայում ներկայացվում են նախորդող մի քանի շաբաթների ամենից շատ քննարկված և տարածված կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները։ Միասին սովորում ենք փաստերի ստուգման նոր գործիքներ և բացահայտում ենք թվային աշխարհը։

Հանրային լրագրության ակումբ 2021