A
A
Կեղծ հավաքական
Օրերս կայացած Բահրեյն - Տոգո ֆուտբոլի ընկերական խաղը աֆրիկյան երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ճանաչել է ոչ պաշտոնական:
Պատճառն այն է, որ այդ երկրի ֆուտբոլային այրերը անգամ տեղյակ չեն եղել, որ նման խաղ է նախատեսված եղել: «Այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են այդ հանդիպմանը, ընդհանրապես հավաքականի անդամներ չեն: Ընդհանրապես, մենք չենք բանակցել Բահրեյնի ազգային թիմի հետ» - ասել է Տոգոյի ՖՖ նախագահի պաշտոնակատար Սեյի Մեմեն:
Տոգոյի սպորտի նախարար Նաբինե Գնոն հայտարարել է, որ իրենք լրջորեն հետաքննելու են այդ միջադեպը եւ փորձելու են պարզել, թե Տոգոյի հավաքականի անվան տակ ինչ թիմ է հանդես եկել Բահրեյնում: