Բացել լրահոսը Փակել լրահոսը
202231824_423791875837506_2507355159947480774_n
A A
Հասարակություն

Սոսիները «մերկապարի» փուլում են

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են․

Ինչպես կասեր կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վաստակաշատ բուսաբան-ծառագետ Լևոն Հարությունյանը, արևելյան սոսին «ստրիպտիզ ծառ» է։ Այս փուլում ծառերն իրենց «պարային համարն» են կատարում։

Այս օրերին սոսիաշատ այգիներում ու փողոցներում կեղևաթափ է։ Երևանցիների մոտ հարցերը չեն դադարում՝ «ծառերը վնասվա՞ծ են», «խնդի՞ր ունեն», «միջատների պատճառո՞վ է»։ ՀՈԱԿ–ի մասնագիտական խումբն արդեն ուսումնասիրել է երևույթն ու տվել իր եզրակացությունը։ Ո՛չ։ Դա բնական, հարմարվողական գործընթաց է, որ միշտ գարնան և ամռան ամիսներին է տեղի ունենում։ Սոսիները կեղևազրկվում են, ազատվում կեղևից։ Նախորդ տարիներին դա տեղի է ունեցել սահուն, աստիճանաբար և մարդկանց ուշադրությունը չի գրավել։ 

Բանն այն է, որ ծառերի կեղևները հիմնականում պաշտպանական դեր են կատարում ծառի համար։ Սոսիի դեպքում, կեղևի վերին շերտը այս շրջանում որևէ կարևոր գործառույթ չի կատարում, հեշտորեն կեղևները ճաքճքում ու թափվում են։ Արդյունքը տեսանելի է։ Անհանգստանալու կարիք չկա։ Երևույթն այս տարի արտահայտված է ուշացած գարնան և շտապող ամռան պատճառով։ Հետաքրքիր է, որ երկու տեսակի սոսիներից հատկապես արևելյանի կեղևներն են խիստ արտահայտված թափվում։ Դա էլ կապված է ծառի ցրտադիմացկունության հետ։ Թխկիատերև սոսին ավելի ցրտադիմացկուն է։ Այն գարնանը շատ ավելի ամուր է պահում կեղևը, բնի հատվածում կեղևի վերին շերտը հիմնականում մնում է, ինչը չես ասի արևելյան սոսիի մասին։