Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Բա հո չե՞ն ասի, որ պարոն Բաբայանն էր․ իրենք՝ Չինգիզ խանի թոռներն են եկել, հաղթել» (տեսանյութ)

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Ազատական» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Բաբայանը այսօրվա ասուլիսի ժամանակ բողոքեց, որ Արցախում 1993-ին հաղթարշավների հեղինակն ինքն է եղել, սակայն ինչ ինչ ուժեր միտումնավոր չեն բարձրաձայնել այդ մասին։

«Մենք 25 տարի բանակ ենք կառուցել ու ասել ենք, որ մենք ամենահզոր բանակն ենք։ Բայց պատերազմը սկսվում է ու 3 օրում հասկանում ենք, որ մենք պարտվում ենք»,-մեջբերեց նա միֆերից մի դրվագ։

Սամվել Բաբայանը պատմեց․ «1993-ից հետո մեր քաղաքական ղեկավարությունն ասում էր՝ գրավելով գնում են, ոնց որ սանկա էր՝ նստավ, գլորվելով գնաց։ Գիտե՞ք ինչի են այդ կերպ ձևակերպել։ Որովհետև չեն կարող ասել, որ պարոն Բաբայանն էր, իրենց պետք չի դա ասել․․․ բա իրանք են՝ Չինգիզ խանի թոռները, եկել են, հաղթել։ Դրա համար, որ խոսում եմ, ասում եմ՝ բերաններդ փակեք , վեր ընկեք, ասում եք՝  սա խի՞ ա ասենց ասում»։

Բաբայանը նաև հիշեց․ «Մանուկյան Վազգենը 1993 թ․ մայիսի 10-ին հրաժարական է տալիս։ Այն ժամանակ, երբ ազատագրվում էր Աղդամը, Մարտակերտի շրջանը, Ֆիզուլին, Կուբաթլուն, Ջաբրայիլը, Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության նախարար չի եղել, գիտեի՞ք դրա մասին։ Ձեզ էնքան են խաբել, որ ինչքան ճշմարտությունից խոսամ, չեմ կարա հասցնեմ»։