Բացել լրահոսը Փակել լրահոսը
51593557_2129905047089152_5689359266511585280_n
A A
Քաղաքականություն

Որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից․ Միքայել Զոլյան

 
Հավանաբար գիտեք, որ ես չեմ մասնակցում այս ընտրություններին որպես թեկնածու։ Այո, ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից և վերադառնալ այն գործունեությանը, որն ավելի շատ է համապատասխանում իմ խառնվածքին և իմ ունակություններին։ Կարծում եմ, որ ես ավելի շատ օգուտ կարող եմ բերել մեր երկրին որպես դասախոս, գիտնական և վերլուծաբան, քան որպես պաշտոնյա և քաղաքական գործիչ։ Այս մասին գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր Միքայել Զոլյանը։
 
«Բայց ունեմ մի մեծ խնդրանք՝ քվեարկության ժամանակ առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ սթափ հաշվարկով։ Խնդրում եմ զգուշանալ այն ուժերից, որոնք խաղում են մեր ցավի, մեր կորուստների և մեր դժբախտության վրա։
 
Նրանք փորձում են անիրատեսական սպասումներ ձևավորելով մարդկանց տանել իրենց hետևից, և, որքան էլ ցավալի է, անգամ որոշ բանիմաց և պարկեշտ մարդիկ դարձել են այդ քարոզչության զոհը։ Բայց նաև համոզված եմ, որ, որքան էլ ոմանք հայհոյեն մեր երկրիրը և մեր ժողովրդին, ժողովուրդն իմաստուն է և կկատարի ճիշտ ընտրություն»,-գրել է նա։