Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հունիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: