Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան 2
A A
Հասարակություն

Արման Թաթոյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին նամակ է ուղղել

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով եմ բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։
 
Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կդրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
 
Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.
 
1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
 
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,
 
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,
 
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
 
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն:
 
Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի: