Բացել լրահոսը Փակել լրահոսը
Aghdam
A A
Հասարակություն

Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

Հունիսի 8-ից անհետ կորած համարվող ադրբեջանցի 43-ամյա Ջասարաթ Խաթամհանովի դին հայտնաբերել են։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։

Տղամարդը պայթել է ականի վրա Աղդամի շրջանում։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ջասարաթ Խաթամխանովը մահացել է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով: