Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 16-ը հունիսի. կառավարության մոտ են պոլիկլինիկաների աշխատակիցները (տեսանյութ)

1992-ի հունիսի 12-18-ը ադրբեջանական բանակը լայնամասշտաբ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Հարձակմանը մասնակցում էր Ադրբեջանի տարածքում տեղակայված 4-րդ ռուսական բանակի 23-րդ դիվիզիոնը։ Հայկական կողմն ունեցավ տարածքային էական կորուստներ, իսկ Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ եւ Երեւան տեղափոխվեց ավելի քան 40 000 փախստական։ 30 մլն դոլարով կոնյակի գործարանի վաճառքի պայմանագիրն արդեն ստորագրված էր, սակայն, առանձին ընդդիմադիր գործիչներ դեռ կարծում էին, որ պրոցեսն անշրջելի չէ։

1999-ի հունիսի 16-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ներկայացնելով ֆինանսների նախարարի պաշտոնում արդեն 2-րդ անգամ նշանակված Լեւոն Բարխուդարյանին, կարծիք հայտնեց, որ կառավարության համար ֆինանսների նախարարի պաշտոնը նույնն է, ինչ բանակի համար գլխավոր շտաբի պետինը։ Միասնական վճարային համակարգ ստեղծելու՝ Կենտրոնական բանկի ծրագիրն արժանացել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հավանությանը։

1999-ի այս օրը ստորագրված հուշագրով ամերիկյան կողմը պարտավորվեց ֆինանսական, տեխնիկական եւ մասնագիտական աջակցություն ցուցաբերել։ 2001-ի հունիսի 16-ին, մինչ առողջապահության նախարարը կառավարության նիստում բուժաշխատողների օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք էր ասում, կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում պոլիկլինիկաների աշխատակիցները, ովքեր 5-6 ամիս արդեն չէին ստացել աշխատավարձ։

2009-ի հունիսի 16-ին Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ հանրահավաք անցկացնող Իրանի քաղաքացիները բողոքում էին իրենց երկրում օրեր առաջ կայացած նախագահի ընտրության պաշտոնական արդյունքների դեմ, ըստ որոնց, վերընտրվել էր Մահմուդ Ահմադինեժադը։