Բացել լրահոսը Փակել լրահոսը
մոտոբլոկ
A A
Հասարակություն

Տեխնիկան հասավ Տեղ

Շարունակվում է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի մշակած ծրագրերի արդյունքում սահմանամերձ գյուղերին գյուղտեխնիկայի ու գյուղսարքավորումների տրամադրումը։ Հերթական խմբաքանակը՝ 60 մոտոբլոկ եւ 32 խոտհնձիչ, արդեն հասել է Տեղ համայնք ու մոտ օրերս կբաժանվի բնակիչներին։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
 
Կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում մինչ այժմ մարզի սահմանամերձ բնակավայրերից մոտոբլոկներ ու խոտհնձիչներ են տրվել Ներքին Հանդ, Կաղնուտ, Շիկահող, Ուժանիս, Խդրանց, Բարգուշատ, Սրաշեն, Ճակատեն, Ագարակ, Ծավ գյուղերին։
Տեղ համայնքի գյուղերից բացի, ներկայումս ընթացքի մեջ է Կապան համայնքի Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խորձոր, Սզնակ, Սյունիք գյուղեր գյուղսարքավորումներ հասցնելը։
 
Հիշեցնենք, որ դրանք տրվում են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են տվյալ գյուղում եւ ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․ իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաեւ գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս