A
A
Հայաստանի ֆուտբոլի ակումբները իմացան նաև Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլի մրցակիցներին
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացել է նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը: Ըստ դրա, եթե Երևանի «Արարատը» 1-ին փուլում հաղթահարի հունգարական «Ֆեհերվարի» արգելքը, ապա երկրորդում կմրցի «Պայդե» (Էստոնիա)- «Շլյոնսկ» (Լեհաստան) զույգի հաղթողի հետ։
«Մարիբոր» - «Ուրարտու» զույգի հաղթողը երկրորդ փուլում կհանդիպի շվեդական «Համարբյու» թիմի հետ։ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ֆիննական «Կուոպիոյի» հաղթելու դեպքում 2-րդ փուլում կմրցի ուկրաինական «Վորսկլայի» հետ։
Հավելենք, որ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 22-ին և 29-ին։