Բացել լրահոսը Փակել լրահոսը
201927428_4008025285941613_2988829716126352749_n
A A
Հասարակություն

Մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում (Երևան) իրականացվող վերահսկողության ընթացքում, հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կիևյան կոտլետի պատրաստման արտադրական սենքը, մսախյուսի (ֆարշ) մշակման սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի պատերն ու հատակը չեն ունեցել հարթ-մաքրվող մակերես: Տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: