Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նարեկ Սարգսյան
A A
Հասարակություն

Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման

Երորրդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար։

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման՝ հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը։

Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Նարեկ Սարգսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված կարգով: 

Հիշեցնենք՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: